Բաժիններ՝

Գերմանացիները հորդորում են Էրդողանի աջակից գերմանաբնակ թուրքերին լքել այդ երկիրը

Գերմանիայի Բրուհի քաղաքում բնակվող թուրքերի բնակարաններ են ուղղարկվել նամակներ, որոնցով կոչ է արվում Էրդողանի կողմնակից թուրքերին լքել Եվրոպան:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Էրդողանին սիրող գերմանաբնակներ» բառերով սկսվող նամակներում ասվում է.

«Մենք անհանգստացած ենք Գերմանիայում բնակվող Էրդողանի կողմնակիցների պատճառով: Նրանց հետ համատեղ բնակվելը չի կարող շարունակվել: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք վերցնեք ձեր ընտանիքները և լքեք մեր երկիրը: Ե՛վ Էրդողանին, և՛ ինքներդ ձեզ լավություն կանեք, եթե լքեք մեր երկիրը»:

Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթները թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին: Այդ ամենից հետո Էրդողանն իր ելույթներում եվրոպացիներին բազմիցս մեղադրել է նացիստ և ֆաշիստ լինելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930