«Գելլափ Ինթերնեյշնլի» հարցման համաձայն՝ Երևանի քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հարցում է իրականացրել քաղաքապետի թեկնածուների վարկանիշների վերաբերյալ, որին մասնակցել է թվով 1044 երևանցի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցման շրջանականերում մարդկանց 54,3 տոկոսը պատասխանել է, որ իրենք միանշանակ մասնակցելու են ընտրություններին, 24,2 տոկոսն ասել է, որ ավելի շուտ կմասնակցի, 9,4 տոկոսը՝ չի մասնակցելու, իսկ 6,7 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի:
Հարցվածների 61, 2 տոկոսը պատասխանել է, որ պատրաստվում է իր ձայնը տալ Տարոն Մարգարյանին, 11,5 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ 3,9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին: Հարցվածների 62,3 տոկոսը կարծում է՝ Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել Երևան քաղաքի հիմնախնդիրները, 12,1 տոկոսը կարծում է, որ դա կարող է անել Նիկոլ Փաշինյանը, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանը: