Ադրբեջանում գործազրկության մակարդակը հասել է 21 տոկոսի

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այդ երկրում աշխատունակ բնակչության թիվը հասնում է 6 մլն 198 հազար 700-ի: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Կոմիտեի հաղորդմամբ` ներկայումս զբաղվածների թիվը կազմում է 4 մլն 671 հազար 600 մարդ, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների թիվը` 168 հազար 041 մարդ, միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողներինը` 56 հազար 456 մարդ:

Կոմիտեի տվյալներով` 1 մլն 302 հազար 603 մարդ գործազուրկ է, որը կազմում է երկրի աշխատունակ բնակչության 21 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս