ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ապրիլի 24-ին Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով:
Ամոնի կողմնակիցների մոտավորապես մեկ երրորդը չի քվեարկելու առաջին փուլի հաղթողների՝ Էմանուել Մակրոնի եւ Մարին լե Պենի օգտին:
«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ընդունել է, որ 20-րդ դարի վայրագությանը զոհ է դարձել 1,5 միլիոն հայ: Մենք այսօր արժանին ենք մատուցում հայերի անկոտրուն ոգուն, ովքեր նոր կյանք են սկսել նաև ԱՄՆ-ում, մեծ ներդրում ունեցել մեր երկրի կյանքում, դրան զուգահեռ, վառ պահելով հայրենիքի մասին հիշողությունները»,-ասաց Մանսուրը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Սոլովյովը տեղադրել է անմոռուկի նկար և հիշեցրել, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։
Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլա Խան Հաբիբին եւ ցամաքային զորքերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը պաշտոնաթող են արվել այն բանից հետո, երբ «Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվեցին երկրի հյուսիսում գտնվող ռազմակայանի վրա, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 150 մարդ:
«Կոալիցիայի բանակցությունները վերջնական փուլում են և առաջիկայում ամեն ինչ կիմանաք։ Ընտրություններից հետո և նախորդ ժամանակահատվածի ձեռքբերումները նոր թափով առաջ տանելու համար որոշակի ձևակերպումների, փոփոխությունների կարիք կա։ Երկու քաղաքական ուժերի միավորմամբ պետք է ստանանք բարեփոխումներն առաջ տանելու միավոր»:
Մոնտեբելոյի հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ոգեկոչման արարողություն են կազմակերպել Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ:
Կիեւում անհայտ անձինք Բայկովոյե գերեզմանատանը կողոպտել են ուկրաինացի բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի գերեզմանը:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը պատմական է որակել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հիշատակի արարողություններ տեղի կունենան Ստամբուլում:
Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները ԵԱՀԿ-ի՝ Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածքում աշխատող Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) աշխատակիցներին են հանձնել պայթյունի հետեւանքով զոհված դիտորդի մարմինը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են անցկացրել Կորեական թերակղզու խնդրի կարգավորման շուրջ:
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ապրիլի 21-ին հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունեցել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսով ոչ պաշտոնապես շնորհավորել է Էմանուել Մակրոնին, որը նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ընտրողների ամենից շատ քվեները, տեղեկացնում է BBC-ին:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 23,75 տոկոսը:
1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային և հոգևոր արժեքները:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խնկարկելու օրը, մենք բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդի բարձունք կամ այցելելու ենք այլ հուշարձաններ Հայաստանի տարբեր բնակավայրերում և արտերկրում: Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ։
Մեծաթիվ պատմաբաններ են 1915 թվականին իրականացված ջարդերը համարում ցեղասպանություն։ Սակայն Թուրքիայում այն շարունակում են դնել հարցականի տակ։ Իսկ աշխարհի մի շարք երկրներ խուսափում են այն ճանաչել զուտ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական ու ռազմավարական կապերի պատճառով։
Նման տվյալներ է հայտնել Փարիզում տեղակայվող Visibrain մոնիտորնգային հարթակը։
ԱՄՆ քաղաքացի է զոհվել ապրիլի 23-ին Լուհանսկի մարզում ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենայի պայթյունից:
Մենք չենք կարող աշխարհի բարոյական առաջնորդը մնալ, եթե տարանջատենք եւ տարբերակենք, թե որ ցեղասպանությունն է հարկավոր ճանաչել: Որպես աշխարհի բարոյական առաջնորդներ, մենք պարտավորված ենք պարզորոշ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության եւ ցանկացած այլ ցեղասպանության փաստը, անկախ նրանից, թե այն կատարվել է բարեկամի, թե թշնամու, հզոր թե թույլ իշխանության կողմից:
Մենք գիտենք, որ ճշմարտությունն անհնար է փոխարինել, ուղղակի անհնար է: Ճշմարտությունը ճշմարտություն է, եւ մենք պետք է շարունակենք մնալ ճշմարտության պահապաններ, որպեսզի մեր սեփական երկրում ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին հաղթանակի:
«Աբխազական ուղու բացումը սպառնալիք է ինչպես՝ Վրաստանի, այնպես էլ՝ Հայաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 102 տարի առաջ Հայոց ցեղասպանության մեկ եւ կես միլիոն զոհերին, Հռոմի Պապի կողմից 20-րդ դարի «առաջին ցեղասպանությունն» անվանված այդ ողբերգությանը: Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ զոհվածների հիշատակի հարգանքը բոլորիս պարտականությունն է, եւ այսօր մենք իրականացնում ենք այդ պարտականությունը միասին:
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը «168 Ժամի» հետ զրույցում, մեկնաբանելով հարցը, որ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում բանավեճի իր մրցակիցների հետ, հայտարարեց, որ Մարգարյանը ոչ թե չի պատրաստվում, այլ նա ընդհանրապես պատրաստ չէ բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ։
Կարեւոր է, որ մենք, ընտրված պաշտոնյաներս, միասին աշխատենք՝ համոզվելու համար, որ աշխարհը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: Մենք պետք է աշխատենք՝ համոզելու մեր կառավարությանը եւ աշխարհի մյուս երկրներին Հայոց ցեղասպանության իրական լինելու մեջ:
Նրա խոսքով՝ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:
«Մենք պատրաստվում ենք միջոցներ ձեռնարկել և արդեն ձեռնարկում ենք արտահոսքի կանխման դեմ: Միացյալ Նահանգներում արտահոսքի վերաբերյալ վիճակագրությունը սարսափելի թվեր է ցույց տալիս՝ զարմացնելով անգամ երկար տարիների անվտանգության ոլորտի մասնագետներին: Արտահոսքը որոշ դեպքեում բավականին լուրջ տեղեկություններ են պարունակում, ուստի դա առաջնահերթություն է»,- ասել է Սեշընզը:
«Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքում Ադրբեջանի մասնակցություն չի դիտարկվում, սա պրոյեկտ է, որում պետք է մասնակցեն Հայաստանն ու Վրաստանը»։