Օրինախախտները պարգևատրվեցին. տնօրենները՝ ավագանու ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է: Հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու և այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երևանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երևանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, և Երևանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:

Փաստորեն, օրինախախտ տնօրենները հայտնի սկանդալից հետո ոչ միայն չպատժվեցին, այլև նրանց որպես պարգեւատրում ընդգրկել են ՀՀԿ ավագանու ցուցակում: Ու եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրանք ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում, նշանակում է` ՀՀԿ-ն շարունակում է տնօրեններին օգտագործել միայն ձայներ բերելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս