Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը պաշտոնանկ կարվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է:

Պատճառն այն է, որ ֆիզկուլտինստիտուտում բազմաթիվ խախտումներ ու ապօրինություններ են հայտնաբերվել, որոնց մասին տեղեկացել է նաև Սերժ Սարգսյանը։ Դրանից հետո անգամ Բազմասեր Առաքելյանը չի կարողացել օգնել հորեղբորը՝ որքան էլ փորձել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Վահրամ Առաքելյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շատ վստահելի անձանցից մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930