Բաժիններ՝

Ինչպես են ամրիկացիները գնահատում Թրամփի աշխատանքը. հարցում

Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին երեք ամսվա աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացի ընտրողների 41 տոկոսը, ինչի մասին վկայում են Gallup ընկերության վարկանիշի տվյալները։

Ընկերությունն ընդգծում է, որ դա նախագահության առաջին եռամսյակի արդյունքների ամենացածր ցուցանիշն է իր սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում: Այսպես, նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը պաշտոնավարումն սկսելուց երեք ամիս անց կազում էր 64 տոկոս:

Մինչեւ Թրամփը աշխատանքի առաջին երեք ամսից հետո ամենացածր ցուցանիշն ունեցել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնը. նրա գործունեությանը հավանություն էր տալիս հարցվածների 55 տոկոսը: Ամենաբարձր վարկանիշն արձանագրել է նախագահ Ջոն Քենեդին, որի եռամսյա պաշտոնավարումը դրական է գնահատել ընտրողների 74 տոկոսը:

Հետազոտության արդյունքները հիմնված են ԱՄՆ-­ի նախագահի վարկանիշի ամենօրյա դիտարկման վրա՝ սկսած հունվարի 20-­ից մինչեւ ապրիլի 19-­ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս