Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳ նախարարը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին հայտնել է «Նովոստի Գրուզիա»­ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարությանը:

ՈՒկրաինայի գլխավոր դիվանագետը պլանավորում էր Թբիլիսի այցելել մարտի 17­-18-­ին, սակայն այցը հետաձգեցին նրա առողջական վիճակի վատանալու պատճառով:

«Պլանավորված են պարոն Կլիմկինի հանդիպումները Վրաստանի նրա պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելավշիլիի, ինչպես նաեւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ»,­-ասել է ԱԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930