
Դավիթ Տոնոյանը ժամանակավոր է. ԱԻՆ-ում «իր ափսեում» է գեներալ Մանվելի մերձավորը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսևորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։
Իսկ հիմա միայն ակտիվ հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների, դեսպանների ու այս կալիբրի մարդկանց հետ։ Անգամ աշխատակազմի ամենշաբաթյա խորհրդակցություններն է վերացրել։ Փոխարենը կրկին իր «ափսեում» է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է և ակտիվ դերակատարում ունի նախարարությունում։ ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։