 
                        ԼԺՀ-ն ԵԱՀԿ-ին է հանձնել զոհված դիտորդի մարմինը
 
                                    Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները ԵԱՀԿ-ի՝ Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածքում աշխատող Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) աշխատակիցներին են հանձնել պայթյունի հետեւանքով զոհված դիտորդի մարմինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Լուգանսկինֆորմկենտրոն» գործակալությանը հայտնել է Մինսկի բանակցություններում ԼԺՀ-ի լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դայնեգոն:
«ԵԱՀԿ-ի դիտորդի մարմինը հանձնվել է ուկրաինական կողմին»,-ասել է նա:
Ապրիլի 23-ին ԼԺՀ-ի Սլավյանոսերբսկի շրջանի Պրիշիբ գյուղի շրջանում ՀՄԱ-ի դիտորդների ավտոմեքենան պայթել է հակատանկային ականից, ինչի հետեւանքով զոհվել է առաքելության ներկայացուցիչներից մեկը, եւս երկուսը վերքեր են ստացել:
ԼԺՀ-ի պետանվտանգության նախարարությունում հայտարարել են, որ Պրիշիբի շրջանում «գործում էր ուկրաինական դիվերսիոնհետախուզական խումբ»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        