«Հայոց ցեղասպանության հարցում մենք վրեժ չենք պահանջում. մենք պահանջում ենք հարգանք»
ԱՄՆ-ի կոնգրեսական Թոմ Սուոզը հայտարարել է. «Կարեւոր է, որ մենք, ընտրված պաշտոնյաներս, միասին աշխատենք՝ համոզվելու համար, որ աշխարհը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: Մենք պետք է աշխատենք՝ համոզելու մեր կառավարությանը եւ աշխարհի մյուս երկրներին Հայոց ցեղասպանության իրական լինելու մեջ: Ինչպես հենց նոր ասաց հոգեւորականը, ժխտումը Ցեղասպանությունն է՛լ ավելի ցավալի եւ ծանր է դարձնում: Մենք վրեժ չենք պահանջում, մենք պահանջում ենք հարգանք: Այսպիսով, խոստում եմ տալիս ձեր առջեւ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, այս հարցն առաջ տանելու համար»: