ՍԴ-ն գտնում է, որ դիմող կողմը չի իրականացրել օրենքով սահմանված կարգով և ժամկետում որևէ իրավաչափ գործողություն և գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստական հիմք, մասնավորապես՝ դատական ակտ։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա):
Բրյուսելին անհրաժեշտ է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, բայց ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասին խոսք լինել չի կարող:
Առնվազն հարյուր մարդ, այդ թվում 22 ոստիկան եւ Մակեդոնիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) երեք պատգամավոր, վնասվածքներ են ստացել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Սերբիայի ՌՏՍ հեռուստառադիոալիքը:
«Սա վակուումում գտնվող տեխնիկական գործընթացի վերաբերյալ քննվող վեճ չէ։ Օրինականությունը, որը դրվում է այս գործի քննության ֆոկուսում, չի կարող որպես այդպիսին, միայն տեխնիկական նորմերի պահպանմամբ, լինել այս դատարանի համար հետաքրքրող միակ առարկան»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննության ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն իր ելույթում։
Միաժամանակ նա նաեւ նշում է, որ զոհեր եղել են եւ թուրքերի, եւ քրդերի շրջանում, ինչը նույնը կլիներ, եթե, օրինակ, Անգելա Մերկելը Հոլոքոստը հիշատակելիս ասեր, որ այդ ժամանակ զոհվել են նաեւ գերմանացիներ:
Տեղական ժամանակով ժամը 10:40-ին երկրաշարժին նախորդել է 3.3 մագնիտուդով մեկ ցնցում:
Վաշինգտոնը պատրաստ է ուղղակի բանակցություններ վարել Փենյանի հետ՝ նպատակ ունենալով կարգավորել Կորեական թերակղզու ներկայիս ճգնաժամը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիային մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու հարցին սառնասրտորեն մոտենալ:
«Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում է հայտնվել:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մայիսի 7-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է En Marche! շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին: Այս մասին նշվում է խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի՝ Մակրոնին ուղղված նամակում:
Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու համար, որը վտանգել է այնտեղ գտնվող ամերիկացի զինվորների կյանքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ցանկանում է, որ Հարավային Կորեան մեկ միլիարդ դոլար վճարի THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:
Այն եղել է ոչ թե Ն. Զոհրաբյանի կողմից, այլ հայտարարության մեջ շեշտվել է Գագիկ Ծառուկյանի անունը: Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է անել այնպես, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «զղջա» իրենց մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու որոշման համար:
Սահմանադրական դատարանում անցած եռօրյա լսումները չափազանց օգտակար էին Հայաստանում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իրավապահ մարմինների կողմից դրա պարտակման իրողության բացահայտման համար։
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Լավրով, Նալբանդյան, Մամեդյարով եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ըստ նախնական հաղորդագրության, պետք է քննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք է ավարտվի ոչ թե պարզապես նրա պարտությամբ, այլ ստորացուցիչ պարտությամբ:
Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, եւ ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պլանավորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արծարծել ԿԺԴՀ-ի նկատմամբ «հետագա զգալի միջոցների» ձեռնարկման անհրաժեշտության հարցը այդ երկրի կողմից միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու դեպքում:
Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց:
Չորս մարդ է ձերբակալվել Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, եւս մեկ կասկածյալ կին վիրավորվել է:
«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը պետության ղեկավար ընտրվելու դեպքում մտադիր է առանահերթ կարեւորություն տալ Գերմանիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմանը:
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ: Մեզ հաջողվել է պարզել, որ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկ անգամ էլ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին:
«Բռնությունը, որն ուղղված է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի է»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, որին 1,5 հայ մլն տղամարդ, կին և երեխա 1915-1923 թվականներին զոհ գնաց թուրքական Օսմանյան կայսրության ցեղասպանական գործողություններին»,- նշվում է բանաձևի սկզբում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրական տարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել: