Բաժիններ՝

Լուհանսկի մոտ ԵԱՀԿ մեքենայի պայթյունից ԱՄՆ քաղաքացի է զոհվել

ԱՄՆ քաղաքացի է զոհվել ապրիլի 23-­ին Լուհանսկի մարզում ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենայի պայթյունից, «Ինտերֆաքս»-­ին հայտնել է ինքնահռչակ ԼԺՀ ուժային կառույցների աղբյուրը։

«Պայթյունի արդյուքնում ԱՄՆ քաղաքացի է զոհվել, վիրավորվել են Գերմանիայի քաղաքացիներ»,­- ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ ինքնահռչակ Լուհանսկի ժողովրդական հանրապետության պետական անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ ավտոշարասյան մեջ էր ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խմբի երկու անձնակազմ։ Առաջինը պայթեցվել է, երկրորդը չի տուժել։

Գերատեսչությունը նշել է, որ ԵԱՀԿ պարեկախմբի ավտոմեքենայի պայթյունից «մեկը զոհվել է, երեքը վիրավոր են»։

ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման խմբի ավտոմեքենան պայթել է ֆուգասի վրա կիրակի, Պրիշիբ գյուղի շրջանում։ Բնակավայրից դեպի հյուսիս, Սեվերսկի Դոնեցի հունով ձգվում է Ուկրաինայի զորքերի հետ տարանջատման գիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս