«Հայոց ցեղասպանությունն անհնար է կոծկել». Կոնգրեսական

ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն ասել է. «Մենք գիտենք, որ ճշմարտությունն անհնար է փոխարինել, ուղղակի անհնար է: Ճշմարտությունը ճշմարտություն է, եւ մենք պետք է շարունակենք մնալ ճշմարտության պահապաններ, որպեսզի մեր սեփական երկրում ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին հաղթանակի: Ինչո՞ւ, որովհետեւ երբ այն ճանաչված չէ, հարթակի հետեւից ձայներ են հնչում՝ վիճարկելով ցեղասպանության ճշմարտացիությունը: Հենց այդ պատճառով է կարեւոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բացառելու համար այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները:

***

Ինձ անհարմար է այստեղ ձեր առջեւ կանգնել, իմանալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մենք դեռ չենք հասել նպատակին: Բայց մենք կհաղթենք, համոզված եմ, մենք կհաղթենք: Կհաղթենք համառության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ Մենք հիշում ենք, որ աշխարհի մյուս կողմում մենք նույնպես մեծ թվով կողմնակիցներ ունենք»:


«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս