Բաժիններ՝

Թրամփը և Ցզինպինը հեռախոսազրույց են անցկացրել ԿԺԴՀ­-ի խնդրի շուրջ

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են անցկացրել Կորեական թերակղզու խնդրի կարգավորման շուրջ: Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, կողմերը նաեւ քննարկել են Միացյալ Նահանգների ու ՉԺՀ­-ի հարաբերությունները։

«Հուսով եմ, որ բոլոր կողմերը զսպվածություն կդրսեւորեն ԿԺԴՀ-­ի հարցի շուրջ»,­-հայտարարել է Սի Ցզինպինը եւ նշել, որ «Չինաստանը հանդես է գալիս այնպիսի գործողությունների դեմ, որոնք հակասում են ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդի ուղեգծին»: «Բոլոր կողմերը պետք է խուսափեն լարվածության աճի տանող գործողություններից»,­-հավելել է Չինաստանի առաջնորդը:

Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, ներկայում ԿԺԴՀ-­ն նախապատրաստվումէ հերթական միջուկային փորձարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս