Ֆրանսիայի նախագահական ընտրություններ. Մարին Լը Պենի անունը վերջին ժամերին ամենահիշատակվողն է սոցցանցերում
Վերջին երկու ժամում «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի անունն ամենահիշատակվողն է դարձել սոցիալական ցանցերում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Նման տվյալներ է հայտնել Փարիզում տեղակայվող Visibrain մոնիտորնգային հարթակը։
Բացի այդ, Visibrain-ի տվյալներով, նույն ժամանակահատվածում ամենահաճախ օգտագործվող բառակապակցություն է դարձել jevote-ը (ֆրանսերեն Je vote «Ես քվեարկում եմ»)։
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Այդ պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու, որոնք բոլորն արդեն քվեարկել են:
Ֆրանսիա, Նախագահական ընտրություններ, Մարին լը Պեն