Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Միջերկրական ծովում ռուսական «Միգ-29» ինքնաթիռի կործանման մասին լուրը:
Մեծ Բրիտանիայի ընկերությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու որոշումից հետո հետաձգել կամ ընդհանրապես հրաժարվել են 65,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (82 մլրդ դոլար) գումարի ներդրումներից:
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու կործանվել է ռուսական «Միգ-29» կործանիչ՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրից թռիչքից անմիջապես հետո:
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Իրաքի Ֆալուջա քաղաքի այն հատվածում, որը նախկինում կառավարվում էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից, նոյեմբերի 14-ին տեղի են ունեցել երկու հզոր պայթյուններ, որոնց արդյունքում զոհվել են 8, վիրավորվել` շուրջ 20 մարդ:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը, պարենային ապրանքները թանկացել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1.1%-ով, բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ 0.2%-ով։
Հայաստանի պրոբլեմը ոչ թե նյութապես աղքատների մեծամասնությունն է, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ հոգեպես աղքատների ու նյութապես հարուստների փոքրամասնությունը, որը բացառում է մեծամասնության՝ երբևէ աղքատությունից դուրս գալու հնարավորությունը։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է չներկայացնենք ընդհանուր առմամբ մեր հնարավորությունները: Մեր զորահանդեսը բավականին հարցերի պատասխաններ տվեց, և այդտեղ էլ էինք բավականին ծախս արել, բայց հանրության մոտ եղած անհանգստությունը, որ համապատասխան զենք-զինամթերք չունենք, չենք կարողանալու պատասխան տալ, դրա պատասխանը տրվեց զորահանդեսի ժամանակ: Եվ, ընդհանուր առմամբ, եթե մենք կատարում ենք մի գործ, դա չի նշանակում, որ պետք է տոնակատարություններ չանենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո նման նախաձեռնություն ցուցաբերեցին նաև Արցախի Հանրապետությունում: Այդ նախաձեռնությունը ցուցաբերել էին կուսակցությունները: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հենց ԼՂՀ քաղաքական ուժերը, որոնք նախաձեռնել էին Սահմանադրության փոփոխություն, որը նախատեսում է անցում խորհրդարանական համակարգին, միմյանց հետ բավականին լուրջ քննարկումներից հետո հանգեցին այն եզրակացության, որ այս էտապում նման կառավարման համակարգի անցնելը ԼՂՀ-ի համար ճիշտ չէ»:
«Իհարե, դուք բավականին երիտասարդ եք ինձանից, կարող է չհիշեք, բայց կար շատ հայտնի հումորիստ Արկադի Ռայկինը, որն ասում էր, որ եթե բալերինայի ոտքին դինամո կապեք, նա շատ հոսանք կարող է արտադրել պտտվելու ընթացքում։ Ձեր առաջարկն ինձ հիշեցրեց մոտավորապես նույն տրամաբանությունը։ Չեմ կարծում, որ բանտարկյալներին ազատելով՝ բյուջեում փող ենք խնայում, չեմ կարծում, որ մարդուն նստեցնում են բանտ՝ փող ծախսելու կամ այնտեղից փող շահելու համար, բայց դուք՝ որպես պատգամավոր, կարող եք ունենալ ցանկացած երևակայություն»:
«Դժվար էր Ռուսաստանում աշխատել ապրիլյան պատերազմի օրերին»,- այսօր Ռուսաստանի հայտնի հայ լրագրողների մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանում աշխատող ազգությամբ հայ խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 16-17-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա):
Եվրամիության խորհուրդը ևս 17 սիրիացի նախարարի և Սիրիայի ԿԲ-ի ղեկավարի անունները ներառել է իր պատժամիջոցային ցուցակում, ասվում է եվրոպական գերատեսչության կայքում։
Քիշնևի (Մոլդովա) կենտրոնական հրապարակում «Պատիվ, արժանապատվություն և հայրենիք» քաղաքացիական հարթակը հավաքել է երկրի նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ ընտրողներին, հայտնում է Point.md-ն։
Նախկին ռեալիթի շոուի աստղ, միլիարդատեր, ներկայումս արդեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 17-ամսյա նախագահական քարոզարշավից հետո, առաջ անցնելով իր բոլոր մրցակիցներից, կմնա այն նույն մարդը, որին բոլորը սովոր էին տեսնել էկրաններից՝ մշտապես չափազանցնող, բռնկուն, վախեցնող, ընդհանրացնող, գրում է Politico-ն։
Թուրքիայի և Իրաքի մասնակցությունը Սիրիայի հարցով Թեհրանի և Դամասկոսի եռակողմ բանակցություններին կարող է օգտակար լինել Սիրիայի հակամարտության կարգավորման և դադարեցման համար։
Եվրամիության խորհուրդը մանդատ է տվել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության խորհրդի հայտարարությանը։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 3 մարդ է տուժել ծանրոցի պայթյունի հետևանքով, որը տեղափոխվել էր համակարգչային ընկերության գրասենյակ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Ես գոհ եմ Ձեզ հետ առնվազն այս կերպով խոսելու համար, քանի որ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ կայուն եւ վստահելի գործընկերություն, որին, չեմ կարծում, որ հայերի մեծ մասը տեղյակ է կամ բավականաչափ գնահատում է, քանի որ միշտ չէ, որ մեր արածը գովազդում ենք: Քաղաքականության եւ գործնական տեսանկյունից ստեղծված են բավականին վստահելի եւ երկարաժամկետ հարաբերություններ»:
«Ալիևը թեյ կխմի ռազմագերիների ճամբարում, եթե իհարկե այդ պատերազմից հետո ողջ մնա: Եթե նա ողջամիտ է, ապա պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը. սա լավագույն տարբերակն է: Բայց եթե նա ինչ-որ քայլեր կատարի, ապա թեյը կխմի ռազմագերիների ճամբարում»:
Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ-Միսյաշ ավտոմայրուղում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է Հայաստանի 3 քաղաքացի, հայտնում է 1obl.ru-ն։
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց 1 օր անց Christian Times Newspaper-ը գրեց, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը որոշել է ամուսնալուծվել ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից։
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
Մոսկվայի դատախազությունը կպարզի «Ռուսաստանի ձայնը-2» հեռուստանախագծի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառները։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Դավիդյանի տնօրեն Յուրի Դենիսովին։
Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանում կայացվելու են որոշումներ, որոնց հեղինակների հոգեվերլուծությունը ցանկալի ու հրապարակելի արդյունքներ չի կարող ապահովել ո՛չ հասարակության, ո՛չ էլ, առավել ևս, պաշտոնյաների համար։
Իրանը Չինաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերից մեկում «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին։
Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինության և տեխնիկայի մատակարարմամբ, այդ թվում՝ T-90 տանկերի, հրետանային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մատակարարմամբ։
«Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, աջակցել է երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությանը որպես իշխող կոալիցիայի թեկնածու՝ դաշնային նախագահի պաշտոնում։