Բաժիններ՝

Իրանն ու Չինաստանը ստորագրել են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Իրանը Չինաստանի հետ ստորագրել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է APA-ի թեհրանյան բյուրոն։

Փաստաթղթում տեղ են գտել երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր, փորձի փոխանակման անցկացում, ահաբեկչության դեմ պայքար, կուրսանտների ուսուցում։

Համաձայնագիրը ստորագրել են Իրանում այցով գտնվող Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանն ու Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը։
Եռօրյա այցի ընթացքում Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930