Զաքիր Հասանովը դաշտային պայմաններում խորհրդակցություն է անցկացրել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է զորավարժությունների՝ դաշտային պայմաններում ստեղծված գլխավոր հրամանատարական կետը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ Հասանովը ծանոթացել է ղեկավարման տեղակայման կետերի, ծառայությունների, զորքերի տեսակների, օպերատիվ խմբերի հետ։
Կայացել է խորհրդակցություն զորավարժությունների անցկացման գոտում։

Ներկայացվել են զեկույցներ զորավարժություններում ներգրավված զորամասերի ու միավորումների հրամանատարական կազմի որոշումների, գործողությունների պլանների ու լուծումների հետ։


