«Ակնհայտորեն նկատվում է նաև եվրոպացիների դիրքերի կոշտացումը և խստացումը Էրդողանի հանդեպ». Արմեն Աշոտյանը՝ ԵԺԿ քաղաքական համաժողովի նիստից

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Բրյուսելում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի նիստին ելույթումս անդրադարձել եմ Հայաստանի նոր Կառավարությանը, ՀՀԿ գալիք համագումարին և 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը։

Ներկայացրել եմ ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և շփման գծում` շեշտելով Ադրբեջանի կողմից վերջերս հաճախացած հրադադարի խախտման և սադրանքների դեպքերը։

Մտահոգություն եմ հայտնել նաև Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության կապակցությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում։

Իդեպ, ակնհայտորեն նկատվում է նաև եվրոպացիների դիրքերի կոշտացումը և խստացումը Էրդողանի հանդեպ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930