«Վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է, մենք ունենք տարբեր երկրների ցանկ: Կան երկրներ, որոնք ընդհանրապես առանց վիզայի են, կան երկրներ, որ ավելի դյուրին է գործընթացը, այսինքն` կարող են գալ, տեղում ստանալ, կան երկրներ, որտեղ պահանջվում է կա՛մ հրավեր, կա՛մ դեսպանատանը ստանան, հետո նոր այցելեն Հայաստան: Մեզ մոտ տենդենցն այն է, որ գնալով ավելի դյուրին է դարձվում»:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu):
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է պաշտպանել սիրիական Աֆրին քաղաքի բնակչությանը:
Քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) տարածաշրջանում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների դիրքերի վրա:
Վրաստանում կրոնական պատճառներով բանակում ծառայել խուսափողներին առաջարկվել է ծառայություն անցնել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման հրշեջ-փրկարարական ծառայության կազմում:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը, ով օրերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից, պատմեց, որ Ադրբեջանի զորավարժությունները սկսելու ժամանակ Արցախում սովորական վիճակ էր:
Մարտի 23-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կհրավիրվի: Այս մասին այսօր որոշում ընդունվեց կառավարության նիստում:
Այսօր կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Կասպից ծովի Ադրբեջանի սահմանամերձ հատվածում լողացող նավակ են նկատել և, մոտենալով, պարզել են, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիև Ալիագա Ռաուֆ օղլուն և Գուլիև Սեյմուր Միրզահասան օղլուն փորձում են թմրանյութ անցկացնել երկիր:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը կատալոնական կառավարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ, պատգամավոր Ջորդի Տուրուլի թեկնածությունն է առաջադրել տարածաշրջանի ղեկավարի պաշտոնի համար:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Թեմպե քաղաքի ոստիկանությունը հրապարակել է Uber-ի անվարորդ ավտոմոբիլի մասնակցությամբ վթարի տեսագրությունը, որի հետեւանքով հեծանվորդուհի է զոհվել։
ԱՄՆ-ի Կոնգրեսը ավելի քան 420 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային օգնություն եւ ավելի քան 105 մլն դոլար՝ Վրաստանին աջակցություն ցուցաբերելու համար:
Բրազիլիայի սպառողների գրեթե մեկ քառորդը երկրի հյուսիսի եւ հյուսիս – արեւելքի առնվազն 13 նահանգներում առանց էլեկտրականության է մնացել խափանման պատճառով:
Գերմանիայից մարտի 21-ին Վրաստանի 50 քաղաքացիներ են արտաքսվել անայցագիր ռեժիմի պայմանների խախտման պատճառով:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականի նրա նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Վրաստան: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի շուրջը քվեարկությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել։ Այս քայլին դիմելու դրդապատճառներից մեկը Ժիրայր Սէֆիլյանի գործով նախօրեին հրապարակված դատավճիռն էր, որը, Ավետիսյանի բնորոշմամբ, խայտառակություն է։
«ԱԺ-ն երեկ ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որով արգելվում է ուսուցիչներին եւ բուժաշխատողներին նախընտրական շրջանում աշխատանքի ժամանակ զբաղվել քարոզչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախընտրելի է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Թրամփը դրանովէ բացատրել այն, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ:
Եվրամիության՝ մարտի 22-23-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան մետաղների առեւտրական մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի պլանների քննարկումը, ԵՄ-ի հնարավոր պատասխան քայլերը, ինչպես նաեւ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլի ռազմավարության ընդունումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարան եկած վարչապետ Կարեն Կարապետյանը չափազանց տխուր, կարելի է ասել՝ ընկճված տեսք ուներ: Դա միանգամայն բացատրելի է, որովհետեւ նա այլեւս վարչապետ է դե յուրե, իսկ դե ֆակտո նրան այլեւս որէ մեկը չի ընկալում որպես վարչապետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած լսումների ընթացքում:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։
«Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում: