
«Ելք»-ի լիդերները նկարել են իրենց քվեարկությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը:
Նիկոլ Փաշինյանին հարցրինք` Դուք ինչո՞ւ չեք ցույց տալիս Ձեր նկարածը, կարո՞ղ է «կողմ» եք քվեարկել։
«Քվեարկել եմ կուսակցության որոշման համաձայն»,- ասաց նա:
Ասում են՝ «Ելքի» լիդերներն իրար հետ այն չեն, միմյանց նկատմամբ նեպրիյազն ունեն, ողջ օրը կռիվ են անում: «Կուսակցությունում շատ լավ, աշխատանքային մթնոլորտ է, եւ էն, ինչի շուրջ մենք համաձայն ենք, դա հրապարակային է, ինչի շուրջ համաձայն չենք, նույնպես հրապարակային էե,- ասաց Փաշինյանը: Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ներքաղաքական ֆորսմաժորը։
«Ֆորսմաժոր՝ նշանակում է անհաղթահարելի իրավիճակ, վիճակ, որը հնարավոր չէ կանխատեսել, հետեւաբար՝ կանխատեսել անկանխատեսելին, նույնպես հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ փողոցային պայքարում իրենց համար անընդունելի են բռնության կոչերը, ոչ քաղաքական զարգացումները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: