
Թուրքիան պատասխանատու է Աֆրինի բնակչությանը պաշտպանելու հարցում. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է պաշտպանել սիրիական Աֆրին քաղաքի բնակչությանը: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Խոսելով Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Մաասն ասել է. «Կարևորն Աֆրինի քաղաքացիական բնակչության անվտանգությունն է. Թուրքիան պատասխանատու է այս հարցում»:
Ավելի վաղ հարցին անդրադարձել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ընդգծելով, որ խիստ մտահոգիչ է թուրքական զինուժի գործողությունների հետևանքով Աֆրինից բնակչության տարհանումը, զոհերի գրանցումը: «Խորապես դատապարտում ենք տեղի ունեցածը»,- նշել էր նա: