Բաժիններ՝

Քուրդ մարտիկները 20-ից ավելի թուրք զինվորներ և ՍԱԲ-ի զինյալներ են սպանել Աֆրինում. ANF

Քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) տարածաշրջանում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների դիրքերի վրա: Ինչպես մարտի 22-ին ANF գործակալությանը հայտնել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) շտաբի ներկայացուցիչ Նուրի Մահմուդը, Ջինդերեսի եւ Բյուլբյուլի շրջանում անցկացված գործողությունների ընթացքում սպանվել են 18 թուրք զինվորներ եւ ՍԱԲ-ի զինյալներ։

Շիրավի օկրուգում ԺԻՈւ-ի մարտիկները խփել են մեկ զրահամեքենա, զոհվել են հինգ թուրք զինծառայողներ: Աֆրինի վարչական կենտրոնը Թուրքիայի եւ նրա կողմից պաշտպանվող կազմավորումների վերահսկողության տակ է անցել մարտի 18-ին: Քուրդ բնակիչության մեծամասնությունը լքել է քաղաքը եւ տեղավորվել այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: ԺԻՈւ-ի ջոկատները հայտարարել են Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի դեմ պարտիզանական պատերազմի մարտավարությանն անցնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս