
ԱՄՆ-ը ավելի քան կես միլիարդ դոլար է կհատկացնի Ուկրաինային ու Վրաստանին

ԱՄՆ-ի Կոնգրեսը ավելի քան 420 միլիոն դոլար է հատկացնում Ուկրաինային օգնություն եւ ավելի քան 105 մլն դոլար՝ Վրաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է ԱՄՆ-ի 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որը տարածվել է Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների կողմից նախնական համաձայնեցումից հետո։
«Որպես օգնություն առնվազն 105 մլն 325 հազար դոլար պետք է տրամադրվի Վրաստանին… Առնվազն 420 մլն 700 հազար դոլար որպես օգնություն պետք է տրամադրվի Ուկրաինային»,- նշվում է բյուջեի նախագծում: Այս թվերը չեն ներառում 200 միլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային: