
«Այդքան արխային լինել պետք չէ, աշխատել է պետք». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը, ով օրերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից, պատմեց, որ Ադրբեջանի զորավարժությունները սկսելու ժամանակ Արցախում սովորական վիճակ էր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժաանակ Վ. Վարդանովն ասաց, որ Արցախում «боевой» տրամադրություն էր. «Պետք լինի՝ կծեծենք, բան, այս վիճակներն էր: Գիտեմ, որ իր խոսքի տերն է հայ ազգի այն ներկայացուցիչը, ով սահմանի մոտ է բնակվում կամ սահմանի վրա ծառայում է»:
Նա ասաց, որ հետևելով զորավարժություններին՝ կարող է ասել, որ «թուրքերն աճում են մասնագիտական առումով, իրենց փորձն ու գիտելիքն առաջ են տանում», և Վ. Վարդանովը գտնում է, որ այդ առումով Արցախում «արխային» են. «Այդքան արխային լինել պետք չէ, աշխատել է պետք»:
Նրա խոսքով՝ պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ, եթե հակառակորդը նույնիսկ հարյուր տոկոսանոց զենք ունենա, ցանկություն էլ չլինի հարձակվելու: