Բաժիններ՝

Գերմանիան արտաքսել է Վրաստանի 50 քաղաքացիների

Գերմանիայից մարտի 21-ին Վրաստանի 50 քաղաքացիներ են արտաքսվել անայցագիր ռեժիմի պայմանների խախտման պատճառով: Այդ մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվությամբ՝ հաջորդ ամսին գերմանացի իրավապահները պատրաստվում են արտաքսել Վրաստանի քաղաքացիների եւս մեկ խմբի: Ընդ որում փետրվարի 21-ին Գերմանիայից Վրաստան հայրենադարձության շրջանակներում նույն պատճառներով արտաքսվել էր Վրաստանի 65 քաղաքացի: Իսկ անցած շաբաթ հանրապետության 15 քաղաքացիներ արտաքսվել էին Ավստրիայից:

«Գրուզիա Online»-ը հիշեցնում է, որ փետրվարին Գերմանիայի Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի կառավարությունը պահանջել էր դադարեցնել ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ անայցագիր ռեժիմի գործողությունը, որը սահմանվել է մեկ տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031