
Թրամփը վերստին կարևորել է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախընտրելի է Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Թրամփը դրանովէ բացատրել այն, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ընտրություններում հաղթելու առթիվ: Համապատասխան գրությունը ԱՄՆ-ի ղեկավարն արել է իր Twitter-ում։
«Ես զանգահարեցի նախագահ Պուտինին, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրություններում հաղթելու առթիվ. անցյալում Օբաման նույնպես զանգահարել է նրան: Ֆեյքային ԶԼՄ-ները գժվել են, որովհետեւ նրանք ցանկանում էին, որ ես քննադատեմ նրան: Նրանք իրավացի չեն: Ռուսաստանի եւ մյուսների հետ լավ հարաբերություններ ունենալը վատ չէ»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահի համոզմամբ՝ Մոսկվան կարող է Վաշինգտոնին օգնել «լուծելու Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ԻՊ-ի, Իրանի եւ նույնիսկ սպառազինությունների վերահաս մրցավազքի հետ կապված խնդիրները»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները մարտ 20-ին հեռախոսազրույց են անցկացրել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: