Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց:
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս գրեթե 30-ը՝ տուժել Վիետնամի Հոշիմին քաղաքի բազմահարկ բնակելի համալիրում բռնկած հրդեհից:
Կատալոնիայի խորհրդարանը մարտի 22-ին չկարողացավ «Միասին հանուն Կատալոնիայի» խմբից պատգամավոր Ժորդի Տուրուլին հաստատել տարածաշրջանի նոր ղեկավարի պաշտոնում:
Չինաստանը մարտի 23-ին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերի բարձրացման հնարավորությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին BELARUS-152 փոքրագաբարիտ տրակտոր է նվիրել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհուրդն ընդլայնված կազմով նիստ է անցկացրել: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ղեկավար կազմի ընտրությունը: Խորհուրդը միաձայն և բուռն ծափողջյուններով պատվավոր նախագահ է վերընտրել Ռոզա Ծառուկյանին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլտոնն ապրիլին գեներալ Հերբերտ Մաքմաստերին կփոխարինի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում:
Ռեքս Թիլերսոնը, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ազատվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, մարտի 22-ին Վաշինգտոնում Պետդեպարտամետի աշխատակիցների հետ կայացած հրաժեշտի հանդիպմանը իր նախկին գործընկերներին խնդրել է ջանադրաբար կատարել իրենց պարտականությունները եւ հայտնել է, որ իրեն փոխարինողի համար զեկույցներ է պատրաստել՝ արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ հանձնարարականներով:
Թուրքիայի Նևշեհիր բնակավայրի մոտ թուրքական զինուժին պատկանող ռազմական ինքնաթիռը ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է:
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները Թուրքիայից պահանջել են դադարեցնել անօրինական գործողությունները Կիպրոսի ու Հունաստանի ջրատարածքում:
Facebook ընկերությունը ենթարկվում է քննադատության այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ շուրջ 50 միլիոն ընտրողների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է նախագահ Թրամփի քարոզարշավի համար աշխատող իրավաբանական ընկերությանը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած 2017թ. նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի որոշ դրույթներ սկսել են գործել, սակայն վիզաների ազատականացման խնդիրը դեռ յոթը սարի հետեւում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի քեռին՝ Արթուր Դավթյանը, նշանակվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված եւ արդեն բավական հայտնի հարցազրույցում խոսելով իր վարչապետության հնարավորության մասին եւ, այսպես ասած, ձերբազատվելով 2014-ի հայտնի խոսքի «կալանքից»՝ Սերժ Սարգսյանը մի կողմից՝ հայտարարեց, որ հավանական է իր վարչապետ լինելը, մյուս կողմից, սակայն, այդ կարգավիճակին կամա թե ակամա տվեց բավականին առանձնահատուկ եւ յուրօրինակ իմաստ կամ ֆունկցիոնալ նշանակություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն՝ հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաեւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ:
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Զարուհի Փոստանջյանի եւ նրա թիմի գործողությունները հունից հանում են ՀՀԿ ավագանու անդամներին, որոնք ակամայից ավելի են սրում իրավիճակը:
Լիզա Գալկինան մոդելի դերում դեբյուտել է Վալենտին Յուդաշկինի մանկական հավաքածուի՝ Moscow Fashion Week-ի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը:
Ամերիկացի օդաչու Չադ Բարբերը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ թռիչքի ժամանակ խափանվում է նրա օդանավի շարժիչը:
Համարյա անամպ երկնքի պարագային ամպրոպի նման հնչեց այն հայտարարությունը, թե ԱՊՀ անդամ երկրներից թոշակ ստացող ՀՀ քաղաքացիները զրկվելու են ՀՀ-ից ստանալիք թոշակից: Պաշտոնական ժողովրդագրությունը տարիներ շարունակ ՀՀ բնակչության քանակի նվազում է արձանագրում:
«Կարծում եմ` սա կբարձրացնի արդյունավետությունը որոշ առումով, բայց քաղաքական կամքի բացակայության հետևանքով առաջացած խնդիրներն ու երկարաձգումները չի կարգավորի»,- ասաց Զաշտովտը:
Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշել է, որ Դոնալդ Թրամփի շտաբի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու հետ կապված ապացույցներ չի հայտնաբերել: