
Բրազիլիայի բնակչության քառորդ մասը մնացել է առանց էլեկտրականության

Բրազիլիայի սպառողների գրեթե մեկ քառորդը երկրի հյուսիսի եւ հյուսիս – արեւելքի առնվազն 13 նահանգներում առանց էլեկտրականության է մնացել խափանման պատճառով: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով EFE գործակալությանը:
Հյուսիսում եւ հյուսիս – արեւելքում Էներգամատակարարման համակարգերն անջատվել են մատակարարման աղբյուրներից: Առավել տուժել են Ռիո Գրանդե դու Նորտեի, Պարաիբայի եւ Մարանյանի նահանգները, որտեղ քաղաքների մեծ մասն արդեն մի քանի ժամ մնում է առանց էլեկտրականության։ Բացի դրանից, էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել Բրազիլիայի հարավում եւ հարավ -արեւելքում: Դադարեցրել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն եւ տրամվայները, ինչն անկարգություններ էառաջացրել քաղաքացիների շրջանում:
Էներգետիկայի նախարար Ֆեռնանդու Կոելիո Ֆիլիոյի տվյալներով՝ անջատման պատճառ է դարձել խափանումը Պարայի նահանգի Բելու Մոնտի հիդրոէլեկտրակայանում: