
Կախված է «Ելք»-ից. «Ծառուկյան» դաշինքը կոալիցիայի մաս կկազմի՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խմբակցության մասնակցությունը ապրիլին ձևավորվելիք նոր կառավարությանը մեծ չափով կախված է «Ելք» խմբակցությունում տեղի ունեցող զարգացումներից:
Թեև ի սկզբանե որոշված էր, որ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման ծրագրի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքը ևս կարող է մաս կազմել կոալիցիային, սակայն «Ելք»-ի պառակտման հնարավորությունը չեղարկում է այդ ծրագիրը:
Եթե «Ելք» դաշինքը իսկապես պառակտվի, իսկ ամեն ինչ տանում է դրան, ապա «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը ընդհանրապես կվերացնի խորհրդարանական ընդդիմությունը, ինչը ձեռնտու չէ նաև իշխանությանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: