Բաժիններ՝

Պերուի նախագահը հրաժարական տվեց

Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին մարտի 21-ին հայտարարել է իր պաշտոնը թողնելու որոշման մասին՝ չսպասելով խորհրդարանում պաշտոնազրկման հարցի շուրջը քվեարկությանը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԷՖԷ գործակալությանը:

Նախագահական պալատում տեսագրված ուղերձում նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է երկրում ստեղծված «անկառավարելի իրադրության» ֆոնին, որը «թույլ չի տալիս առաջ գնալ»։ «Երկրի համար ավելի լավ կլինի, եթե ես հեռանամ նախագահի պաշտոնից»,- ասել է Կուչինսկին:

Պերուի մի շարք քաղաքական գործիչներ, որոնք ավելի վաղ պաշտպանում էին նախագահին, Կուչինսկիին պաշտոնաթող լինելու կոչ են արել: Դա տեղի է ունեցել այն տեսանյութի հրապարակումից հետո, որում Կոնգրեսի անդամները, որոնք պաշտպանում էին նախագահին, Պերուի ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամին մի շարք արտոնություններ են խոստանում, եթե նա չքվեարկի Կուչինսկիի պաշտոնազրկման օգտին:

Այս շաբաթ ավելի ուշ պետք է քվեարկություն կայանար պետության ղեկավարի պաշտոնազրման հարցի շուրջ՝ Պերուի նախագահի հասցեին այն մեղադրանքների ֆոնին, որ նա ստել է Կոնգրեսին, որպեսզի թաքցնի իր կապերը Բրազիլիայի Odebrecht շինարարական ընկերության հետ, որը ներքաշված է կոռուպցիոն սկանդալի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս