168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ձեռնարկատեր Իլոն Մասկը, մեկ օրում հարստացել է միանգամից 164 միլիարդ դոլարով, նրա կարողությունը հասել է 1,27 տրիլիոն դոլարի։
Իսրայելը ԱՄՆ-ին խնդրել է ծանոթացնել Իրանի հետ կնքվելիք համաձայնագրի տեքստին, սակայն մերժում է ստացել, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը։
Նրանք, մասնավորապես, կոչ են արել ստիպել Իսրայելին դադարեցնել իր ռազմական ակտիվությունը Լիբանանում և անհապաղ հեռանալ օկուպացված լիբանանյան տարածքից, նշվում է հայտարարության մեջ։
Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարմանն ուղղված պայմանագրի արդյունքում ընկերության բյուջե կմուտքագրվի 780 մլն եվրո: Համաձայնագրի շրջանակներում նախատեսված ռազմական արտադրանքը Թուրքիայի զինված ուժերին կմատակարարվի 2028-2032 թվականների ընթացքում։
Al Arabiya English հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ ստացել է 14 կետից բաղկացած համաձայնագրի պատճենը, որը, ինչպես սպասվում է, ուրբաթ կստորագրվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
Հայցադիմումով պահանջվում է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերում՝ առանց հավելյալ մեկնաբանությունների և նույն տեսանելիությամբ, ինչ սկզբնական հրապարակումը։
«Եվրոպացի գործընկերները Հայաստանից կպահանջեն միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»,- նշել է Կռիլովը։
Ասում է՝ էներգետիկան պիտի զարգացնենք, թե բա՝ եվրոպացիք հեսա փող են տալու կուտակիչների համար: Պիտի, ասում ա՝ 5 մլրդ դոլար ներդրում գա Հրազդանի դատա կենտրոնի համար, որին անհրաժեշտ է ահռելի քանակի էներգիա: Ու մոռանում ա նշել, որ Հրազդանի ՀԷԿ-երի կասկադը պատկանում է« Տաշիրին», ՋԷԿ-ի 5 բլոկերից 4-ը նույնպես «Տաշիրին» ա պատկանում, իսկ 5-րդը` «Գազպրոմին», իսկ բուն ՋԷԿ-ն աշխատում է «Գազպրոմի» գազով, ատոմակայանն էլ «Ռոսատոմն» ա կառավարում:
Ռազմական փորձագետը լավատեսական կանխատեսումներ չի անում Ազգային ժողովի ընտրության արդյունքներով Հայաստանում ձևավորվող քաղաքական իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունից և Ադրբեջանի առաջադրած պահանջներից բխող ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով, որ հայ հանրությունը պետք է պատրաստվի վատագույն սցենարին։
Խաչատրյանը նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության հիմքում, մասնավորապես, դրվել է քրեական հետապնդման ժամկետների խախտման հարցը։
Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը
Վրաստանի ՊԱԾ-ը (Պետական անվտանգության ծառայություն) հետախուզում է հայտարարել «Վրացական երկաթուղու» նախկին ղեկավար Դավիթ Փերաձեի նկատմամբ. նրա հետ միասին ևս 7 անձի մեղադրում են խոշոր չափի գումարի խարդախությամբ յուրացման համար։
Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Պակիստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել։ Այս մասին ասված է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի հայտարարության մեջ։
Disha հեղուկ բնական գազ տեղափոխող լցանավն առաջին նավն էր, որ անցել է նեղուցով՝ միացված տեղորոշման տրանսպոնդերներով։ Ըստ Հնդկաստանի իշխանությունների՝ նավն այժմ մտել է Արաբական ծով և ուղևորվում է Հնդկաստանի Գուջարաթի նահանգի Դահեջ նավահանգիստ։
Հունիսի 7-ի ընտրությունները վերջ դրեցին ներկայիս վարչախմբի նաև «ընտրական լեգիտիմությանը»:
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտական հանձնաժողով ԱԺ ընտրությունների «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար
ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթակ ան անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:
Հունիսի 3-ից սկսած՝ չի գործում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի բաժինը, որտեղ հրապարակվում է պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի մասին տեղեկությունը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը Բյուրգենշտոկում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նիկոլաս Բիդոն։
Ավստրալիան մայրցամաքի հյուսիսային հատվածում կանցկացնի «Pitch Black 2026» միջազգային ռազմաօդային զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաև 19 երկրից ժամանած զինվորականներ։ Զորավարժություններում կներգրավվի ավելի քան 100 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ պաշտպանության համար։
ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին հունիսի 14-ին ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան էր ժամանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Դիլիջանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
Ստորագրվել է եվրոպա-թուրքական փաստաթղթերի փաթեթ, որը 7 տարվա ընդմիջումից հետո ճանապարհ է հարթում Եվրոպական ներդրումային բանկի՝ Թուրքիա վերադարձի և զարգացման նոր նախագծերի ֆինանսավորման համար։
Նախագծի հեղինակներն են Արուսյակ Մանավազյանը և Ալխաս Ղազարյանը։
Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորեն, որ զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։
«Անհրաժեշտ է կանխել Իսրայելի բոլոր այն քայլերը, որոնք կարող են ձախողել «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված խնդրի կարգավորումը, ինչպես նաև թույլ չտալ Գազայի հատվածում հրադադարի խախտումը, Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայրերի հիմնմամբ պայմանավորված ահաբեկումները և Արևելյան Երուսաղեմի սադրանքները։ Պետք է կանխվեն նաև Լիբանանի ու Սիրիայի վրա իրականացվող իսրայելական հարձակումները»,- նշել է նա։