Այս ելույթը և սպասվելիք բոլոր ելույթները ժողովրդին չեն ուղղված լինելու, դրանք նվիրված են լինելու իր առնետներին, որոնք արդեն արյան հոտն առել են ու կարող են ամեն պահի վազքը սկսել. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօրվա ԱԺ նիստն արտառոց էր: Մեր տոտալ, ես նույնիսկ կասեի` տոտալիտար, լեգիտիմ ղեկավարն իր ելույթն ամբողջովին նվիրեց ինքնախաբեությանը: Միլիարդների խոստումներ, պայծառ ապագա, ՀՆԱ-ն կանխատեսվածից արագ ա աճում, բյուջեն, թալանը… Մինչդեռ ՀՆԱ-ի աճը եկել է շինարարությունից (20%), որի հիմնական դրդող ուժը ՌԴ-ից եկած կապիտալն է, ու ինքը դա գիտի:

Ինքն էդ ռուսական լվացքատան ղեկավարներին պետական պարգևներ ա շնորհել երկու շաբաթ առաջ: Ինքը գիտի, որ միայն բուսական ծագման արտադրանքի ներմուծման արգելքից ՀՆԱ-ն կորցնելու է 5%, իսկ եթե հանկարծ ռուսներին արգելեն ստեղ տներ գնել, փլուզվելու է ողջ ֆինանսական համակարգը, էլ չասեմ՝ գազի թեման ինչ ա…

Սա նաև պնդեց, որ թոշակն ու առողջապահության ապահովագրությունը մտցրել են ընտրությունների շեմին ոչ թե որպես ընտրակաշառք, այլ զուտ որովհետև միայն փետրվարին է վիճվարչությունից իմացել, որ 2025-ի ՀՆԱ-ն նախատեսվածից 2% ավել է աճել: Մինչև փետրվար սաղիս պես սպասել են թվերին:

Իրանք դե թվերն ինտերնետից են իմանում էլի: Թե խի՞ ա բյուջեյի նման աճի դեպքում գույքահարկերը հասցրել Մոնակոյի մակարդակի, չի ասում: Նույն թոշակառուն 10,000 դրամ ավել թոշակ ա ստանում, բայց 20,000 ավել հարկ ա մուծում:

Ասում է՝ էներգետիկան պիտի զարգացնենք, թե բա՝ եվրոպացիք հեսա փող են տալու կուտակիչների համար: Պիտի, ասում ա՝ 5 մլրդ դոլար ներդրում գա Հրազդանի դատա կենտրոնի համար, որին անհրաժեշտ է ահռելի քանակի էներգիա: Ու մոռանում ա նշել, որ Հրազդանի ՀԷԿ-երի կասկադը պատկանում է« Տաշիրին», ՋԷԿ-ի 5 բլոկերից 4-ը նույնպես «Տաշիրին» ա պատկանում, իսկ 5-րդը` «Գազպրոմին», իսկ բուն ՋԷԿ-ն աշխատում է «Գազպրոմի» գազով, ատոմակայանն էլ «Ռոսատոմն» ա կառավարում:

Սրանք իրար հետ երկրի էներգիայի արտադրության 70%-ն են: Իսկ բուն իբր «ամերիկյան» դատա կենտրոնի ներդրումն արել է «Արդշինբանկը»` ռուսական պատժամիջոցներից խուսափելու արդյունքում գոյացած փողերից:

Էս թվերը, բնական է՝ ժողովրդի վեջին չի: Մարդիկ գնում են խանութ, տեսնում են, որ ամեն ինչն 2 անգամ ավելի թանկ է, քան մի քանի տարի առաջ, մինչդեռ աշխատավարձերը, ի հեճուկս մեր ժողովրդավարների պնդման, չեն աճում ու իրենց եզրակացություններն անում են:

Վերոհիշյալ ելույթը և սպասվելիք բոլոր ելույթները ժողովրդին չեն ուղղված լինելու, դրանք նվիրված են լինելու իր առնետներին, որոնք արդեն արյան հոտն առել են ու կարող են ամեն պահի վազքը սկսել:

Փաշինյանն անընդհատ միլիարդավոր ներդրումների մասին է խոսալու, որ հնարավորինս ձգի իր տակից հողի փախուստի պահը… Պահ, որ հենց ինքն էլ ստեղծել է իր` 8 տարվա ապիկար ու ազգադավ կառավարմամբ, որովհետև երբեք ՀՀ տնտեսությունն այդքան կախում չի ունեցել Ռուսաստանից, որքան հիմա: Ու սա Փաշինյանի իշխանազավթման օրինաչափ արդյունքն է:

2021 թվի ընտրություններն ամբողջովին կեղծված էին այնպես, ինչպես` 2026-ը: Խոսքը մի քանի տոկոս էս յան էն յանի մաս չէ, այլ ամբողջովին, տոտալ նկարչության մասին:

2021-ին «հաղթանակի» դիմաց նա ամեն ինչ հանձնեց Մոսկվային ու դրա դիմաց ստացավ աթոռ:

2026-ին նա նույնը փորձեց անել արդեն ԵՄ-ի «կռիշի» ներքո, բայց չստացվեց…

Հայերը գնացին ընտրատեղամաս, հրաժարվեցին մեզ վերագրվող անհայրենիք ոչնչության պասպորտից ու հորդորեցին սիկտիր լինել` քեզ էլ, քո ուսապարկներին էլ, քո ռուսներին էլ, քո եվրոպացիքին էլ, քո ԹՐԻՓՓ-ին էլ, ԹՐԻՓՓ-ի քավորին էլ, ներդրողներին էլ:

Հ.Գ. Ազատիչ, էն ձայնագրությունը հրպարակելու վախտն ա: Դրանց սաղին փուռը տալու վախտն ա: Հլը մի բան էլ ուշ ա…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930