Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրը դեռ խնդիրներ ունի․ վերականգնելուց հետո կտեսնե՞նք արդյոք իշխանականների բացակայող հայտարարագրերը

Հունիսի 3-ից սկսած՝ չի գործում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի բաժինը, որտեղ հրապարակվում է պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի մասին տեղեկությունը։

Ի դեպ, հունիսի 1-ին պաշտոնյաների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր, սակայն նույնիսկ հունիսի 3-ի դրությամբ, երբ ռեեստրը դեռ չէր խափանվել, կայքում բացակայում էին տարբեր պաշտոնյաների հայտարարագրերը՝ Փաշինյանի առաջնորդությամբ։

Այդ օրերին հանձնաժողովը տեղեկացրել էր, որ հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների կարգավորման և համակարգի վերազինման անհրաժեշտությամբ են պայմանավորված․ ժամանակավորապես սահմանափակվել է ռեեստրի որոնման համակարգի հանրային հասանելիությունը։

Նկատենք՝ այսօր դարձյալ ռեեստրից օգտվել չէր ստացվում․ ԿԿՀ-ից 168am-ին փոխանցեցին՝ խնդիրը լուծման փուլում է․ «Աշխատանքները տարվում են»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930