Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այսօրվա փակ նիստում քննարկել է նաև այն բեռնատարների վարորդների հարցը, որոնք 2025 թվականին Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններից հետո խախտել են երկրում գտնվելու 90-օրյա ժամկետը և հայտնվել մուտքի արգելքի տակ։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Քննարկման արդյունքում որոշվել է, որ այն վարորդների նկատմամբ, որոնց մուտքի արգելքը սահմանվել է ոստիկանության որոշմամբ, կարող է հանվել, եթե նրանք ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորեն, որ զբաղվում են միջազգային բեռնափոխադրումներով։ Այդ դեպքում նրանց կրկին կթույլատրվի մուտք գործել Ռուսաստան և իրականացնել բեռնափոխադրումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930