Իսրայելը կարող է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքը․ Ֆիդան

Թուրքիան նկատի ունի, որ Իսրայելը հնարավոր է ցանկանա տապալել իրանա-ամերիկյան հակամարտության կարգավորումը՝ հարձակումներ գործելով Մերձավոր Արևելքի երկրների վրա։ Այս մասին հունիսի 16-ին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Անհրաժեշտ է կանխել Իսրայելի բոլոր այն քայլերը, որոնք կարող են ձախողել «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված խնդրի կարգավորումը, ինչպես նաև թույլ չտալ Գազայի հատվածում հրադադարի խախտումը, Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայրերի հիմնմամբ պայմանավորված ահաբեկումները և Արևելյան Երուսաղեմի սադրանքները։ Պետք է կանխվեն նաև Լիբանանի ու Սիրիայի վրա իրականացվող իսրայելական հարձակումները»,- նշել է նա։

Ֆիդանն ընդգծել է նաև, որ Անկարայի որդեգրած հետևողական դիրքորոշումը հիմնված է տարածաշրջանային պատասխանատվության և հարցերի դիվանագիտական կարգավորման սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ Թել Ավիվի կողմից տարածաշրջանում լարվածության հրահրումը որևէ կերպ չի նպաստում խաղաղության գործընթացին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930