Եվրոպական ներդրումային բանկը կվերադառնա Թուրքիա

Ստորագրվել է եվրոպա-թուրքական փաստաթղթերի փաթեթ, որը 7 տարվա ընդմիջումից հետո ճանապարհ է հարթում Եվրոպական ներդրումային բանկի՝ Թուրքիա վերադարձի և զարգացման նոր նախագծերի ֆինանսավորման համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հատկանշական է, որ այս գործընթացն իրականացվել է առանց Կիպրոսի հիմնախնդրին կապվելու, և Կիպրոսը ԵՄ անդամ մյուս 27 երկրի հետ միասին կողմ է քվեարկել այս որոշմանը:

Թեև Եվրոպական ներդրումային բանկի վերադարձը Թուրքիա առաջին հայացքից տեխնիկական-ֆինանսական քայլ է թվում, սակայն այն ունի լուրջ քաղաքական ենթատեքստ։ Սա ցույց է տալիս, որ Կիպրոսի Հանրապետությունը որոշ եվրոպա-թուրքական հարցերում կարող է առաջնորդվել առանց Թուրքիայի առջև կիպրական խնդրի նախապայման դնելու:

Նշվում է, որ այս դիվանագիտական առաջընթացն ուշագրավ է նրանով, որ համընկնում է Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի բանակցությունների ակտիվացման և Անկարա ու Աթենք իրականացվող բարձրաստիճան փոխադարձ այցերի ժամանակաշրջանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930