Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 25-ին այցելել է Երուսաղեմի «Հադասա Էյն-Քերեմ» հիվանդանոցի ատամնաբույժին, իսկ այժմ գտնվում է դատարանում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից։
«Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումները և վերջին միջուկային զորավարժությունները կարող են Արևմուտքին ստիպել սթափ նայել Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ իր քաղաքականության հնարավոր հետևանքներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Բեկաայի հովտի արևմուտքում գտնվող Մաշղարա բնակավայրին իսրայելական հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել․ զոհերի թիվը 12 է: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրը։
Հյուսիսային Կորեայի զինվորականները երեքշաբթի օրը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ են արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվել է, ու հիմա ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվել է խուլիգանության մեղադրանքը։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Արևմտյան հետախուզությունը «գունավոր հեղափոխության» սցենարներ իրականացնելու նպատակով ԱՊՀ-ի ներսում հասարակական տրամադրությունների և վարքագծի վրա ազդելու համար գործիքներ է ներդնում։ Այս մասին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստում։
Ընտրարշավի ժամանակ այս իշխանության համար ամեն ինչ «պատմական է» եւ «դարակազմիկ»: Օրինակ, Թուրքիայի «խորհրդանշական ժեստը»՝ Կարս – Ախալքալաք երկաթուղու վերաբերյալ, որն անտեղյակների համար ներկայացվում է որպես «ապաշրջափակում»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին մեղադրել է երկրի օդային տարածքը խախտելու մեջ՝ հայտարարելով, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ, Համագումարը խորապես մտահոգված է մնում Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ ու նրանց անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակելու կոչ է անում։
Սպառնալիքի աղբյուրի մոտ հովանավորություն գտնելու Երևանի ցանկությունը ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առնվազն 34 լիբանանցի է զոհվել մեկ օրում երկրի հարավային և արևելյան շրջաններին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։ Դրա տվյալներով՝ ևս 62-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետի խորհրդական, Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին հերքել է այն տեղեկությունը, թե Դոհան իբր 12 միլիարդ դոլար է առաջարկել Թեհրանին՝ Վաշինգտոնի հետ հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու համար։
Իրանի զինվորականները նախազգուշացրել են, որ ամերիկյան կողմից ցանկացած նոր հարձակում անպատասխան չի մնա, հայտնում է Fars գործակալությունը։
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ տարածքի վրա ուկրաինական 59 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 25-ի երեկոյան տեղափոխվել է Երուսաղեմի «Հադասա Էյն-Քերեմ» բժշկական կենտրոն, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով նրա գրասենյակին։ Կառավարության ղեկավարի գրասենյակից հստակեցրել են, որ հոսպիտալացումը կապված է «չճշտված ատամնաբուժական բուժման» հետ։
Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները շարունակվել են Վայոց ձորի մարզում։
Արտակ Զաքարյանը գրում է. «Երբ ժողովրդին ասում եք՝ «տե՛ր կանգնեք խաղաղությանը», գոնե տեղյա՞կ եք, որ մյուս կողմից, ձեր քայլերով, այդ նույն ժողովրդին տանում եք նոր, հավանական ռազմական վտանգին ընդառաջ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կա՛մ կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ՝ վերացվելու համար, կա՛մ կոչնչացվեն հենց Իսլամական Հանրապետությունում կամ մեկ այլ հարմար վայրում։
Սիրելի արցախցիներ, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք, թե ինչ է կատարվում ձեր մեջ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա: Այս մասին Տաշիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր։ Այդ մասին մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտարարել է Հնդկաստանի Ջայպուր քաղաքում իր ինքնաթիռում, հայտնում է Reuters գործակալությունը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը՝ քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մայիսի 25-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է ռուսական կողմի քայլերի մասին։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն գազի արտոնյալ գինը, որը գրավում է Հայաստանին, կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Երևանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վաշինգտոնն ու Կիևն այս պահին ակտիվ բանակցություններ չեն վարում և նման ծրագրեր չունեն։ Մայիսի 25-ին այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱԺ նիստը չկայացավ, քանի որ մեկնարկին գրանցվել էր 5 պատգամավոր։
ԱՄՆ-ը և Իրանը քննարկում են մի ծրագիր, ըստ որի՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ձեռքբերումից մոտավորապես 30 օր անց։ Դրա մասին հայտնում է Nikkei պարբերականը՝ հղում անելով Մերձավոր Արևելքում իր դիվանագիտական աղբյուրին։