ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը Բյուրգենշտոկում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նիկոլաս Բիդոն։
«Այս փուլում համաձայնագրի ստորագրումը նախատեսված է ուրբաթ՝ հունիսի 19-ին, Բյուրգենշտոկում։ Այս վայրը առաջարկել են պակիստանցի և կատարցի միջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ն և Իրանը», – ասել է նա։
Նա հավելել է, որ Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ՝ ստեղծելով անհրաժեշտ գործնական և դիվանագիտական պայմաններ այս հանդիպումը իր տարածքում անցկացնելու համար։

