Թուրքիայի օդուժը կհամալրվի է 780 մլն եվրոյի նոր ՀՕՊ համակարգերով

Թուրքիայի ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը խոշոր գործարք է կնքել Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարմանն ուղղված պայմանագրի արդյունքում ընկերության բյուջե կմուտքագրվի 780 մլն եվրո: Համաձայնագրի շրջանակներում նախատեսված ռազմական արտադրանքը Թուրքիայի զինված ուժերին կմատակարարվի 2028-2032 թվականների ընթացքում։

Նշենք, որ «ASELSAN»-ը համարվում է Թուրքիայի առաջատար տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ընկերությունը, որը ստեղծվել է 1975-ի նոյեմբերի 14-ին՝ Թուրքիայի նկատմամբ ռազմական ոլորտում կիրառված սահամանափակումներին արձագանքելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930