Իշխանությունները կասկած չունեն՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կս­տորագրվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները, կարծես թե, կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կս­տորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նա­խատեսվում է անցկացնել խորհրդարա­նական լսումներ «Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և խորացված գործընկերություն» թեմայով:

Ավելի նպա­տակահարմար են գտել քննարկումն անցկացնել համաձայնագրի ստորագ­րումից հետո: Նշենք, որ խորհրդարա­նական լսումներն անցկացվելու են ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրո­պական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Լսումներին նախա­տեսվում է ՀՀ ԱԺ պատգամավորների, այլ երկրների դեսպանների, ՀՀ կառավա­րության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը:

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ «Ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց շատ թարմ և ակտուալ մտքերով անդրադառնալու ենք այդ կարևորագույն քաղաքական փաս­տաթղթին», ու հավելել, թե խորհրդարանական լսումներն ունենալու են «քաղա­քական նշանակություն, բովանդակային կարևորություն»: Միայն թե ոչ վաղ անց­յալում նույն Աշոտյանը պնդում էր, թե պետք չէ շատ ոգևորվել ԵՄ համաձայնագրից ու այն դարձնել «տոնածառ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս