Ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ականն արդարացվեց. թիկունքում պատգամավոր Նահապետ Գևորգյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին:

Արմավիրի մարզի բնակիչ Կաղզվանցյանը, հիշեցնենք, 16/3 ընտրատեղամասում կրկնաքվեարկության փորձ էր արել ու բացահայտվել. մատնահետքը ստուգող սարքի ազդանշանից հետո հրավիրել էին ոստիկաններին, նրան նույնիսկ կալանավորել էին, իսկ ավելի ուշ ազատ արձակել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել, բայց ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է այս դատավճիռն ու արդարացրել նրան:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ պատասխանատվությունից խուսափելու համար նա մշապես հայտարարել է, թե չի հիշել, որ 1 անգամից ավել է քվեարկել: Մինչդեռ նա միշտ է աչքի ընկել բոլոր ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու սովորությամբ: Բացի այդ՝ Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս