Սիրիացի ապստամբները և ընդդիմությունը հրաժարվել են հեռանալ Հալեպ քաղաքից։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, հայտնել է Հալեպում տեղակայված Fastaqim խմբավորման հանձնակատար Զաքարիա Մալահիֆիջին։
Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և պատրաստվում է իրականացնել շուրջ 40 մլն դոլարի ծրագրեր: Պարոն Շարպանտիեն ընդգծել է նաև, որ ֆրանիսական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:
Ֆինանսական RBS խումբը, որում ընդգրկված է NatWest բանկը, չեղյալ է հայտարարել Մեծ Բրիտանիայում ռուսական պետական Russia Today հեռուստաալիքի հաշվեհամարներն արգելափակելու մասին որոշումը, հայտնում է բրիտանական The Times պարբերականը։
«Ես, իհարկե, հիշում եմ այդ առաջարկը, ես խոսել եմ մեր արխիվի ղեկավար պարոն Վիրաբյանի հետ, և առաջիկա հարմար պահին ձեզ հետ կհանդիպենք։ Դրանք այս պահին գործող իրավական դաշտում տարբեր տիրույթներում են գտնվում։ Խնդիրը կարևոր է, դրա մասին չէ խոսքը։ Մեր կարծիքով՝ դա փոքր փոփոխությամբ և այս օրենքի նախագծի շրջանակներում լուծում ունենալ չի կարող»,- նշեց Վ. Տերտերյանը
«Այդ առնչությամբ ես հոկտեմբերի 7-ին հստակ արտահայտվել եմ նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ Ես ասել եմ, որ առնվազն անխղճություն է Ադրբեջանին մեղադրել հակամարտության չկարգավորված լինելու մեջ»,- ասել է Ալիևը։
«Սա հիմնականում սահմանադրական փոփոխությունների արդյունքում էր, որ համար մեկ զինվորականը դառնում է շտաբի պետը, բնականաբար, պատերազմական պայմաններում, և մեծ դերակատարում ունի խաղաղ պայմաններում: Նախարարը հիմնականում պետք է, հսկողությունը պահպանելով, զբաղվի այն բոլոր գործառույթներով, որ կապված չեն բանակի, այսինքն` անմիջապես ռազմական գործողությունների հետ: Այսինքն` նախարարը բանակով պետք է ավելի քիչ զբաղվի, և բանակով պետք է զբաղվի շտաբի պետը: Եվ այդ պայմաններում շտաբի պետի լիազորությունների ընդլայնման հետ կապված ավելի նպատակահարմար է՝ պաշտպանության նախարարը լինի քաղաքացիական անձնավորություն: Ես շատ ճիշտ եմ համարում դա»:
«Ընդունում եմ, որ կարող էիք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկումների, բայց հաշվի առեք՝ խոսքը վերաբերելու է կոմպլեքսային լուծմանը։ Իսկ գնդակը ձեր դաշտում է»,- հայտարարեց Դ. Հարությունյանը։
«Գագիկ Բեգլարյանը երեկ եղել է մեր գործադիրի նիստին, բարձր տրամադրությամբ, և նա իր մնայուն և ուրույն տեղն ունի Հանրապետական կուսակցության մեջ: Էդ ի՞նչ վառ երևակայություններ են»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե Գագիկ Բեգլարյանն ի՞նչ կուսակցություն է ստեղծում: Հիշեցնենք, որ օրերս մամուլում նման լուրեր էին սկսել շրջանառվել: Մեր դիտարկմանն […]
«Ես հասկանում եմ պարոն Զուրաբյանին, որ արդեն իսկ սկսում է ասել՝ կաշառքներ, խախտումներ և այլն. մեր միասին կատարած աշխատանքի արդյունքում սկսել ենք նախօրոք ցեխ շպրտել»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա հորդորեց հանգիստ թողնել Վանաձորի և Գյումրիի քաղաքապետերին, այստեղի մթնոլորտն այնտեղ չտեղափոխել։
Ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, դարձյալ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատմականորեն «Ադրբեջանի անբաժանելի մասն է, այդպես եղել է միշտ»։
Իրաքի պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ կարգավորելու երկու երկրների միջև առաջացած խնդիրները, որոնք վերաբերում են երկրի հյուսիսում գտնվող թուրքական «Բաշիկա» ճամբարին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Նրանք չեն ցանկանում փոխել ընդհանուր համակարգը։ Նրանք չեն ցանկանում փոխել գործող քաղաքական մոդելը, որն այս պահին գործում է ՀՀ-ում։ Երբ ինձ հարց են հղում, թե՝ ինչ ակնկալիքներ ունեք այս վարչապետից, անուններ են փոխվում, մարզպետ է փոխվում, նախարարներ են փոխվում, ես ասում եմ՝ ես չեմ կարող որևիցե ակնկալիք ունենալ, որովհետև համակարգը չի փոխվում։ Եթե համակարգը չես փոխում, անունները չեն կարող ազդել մեր կյանքի որակի վրա։ Հետևաբար՝ պետք է փոխվի քաղաքական համակարգը»։
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում դպրոցական երկու ավտոբուսների բախման հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, տուժել է 40-60 աշակերտ, հայտնում է CBS News-ը։
«Ցանկացած միավորման մեջ միաձայնությունը լավ բան չէ, բայց հայտարարություններն արվում են կոնսենսուսի գալուց հետո։ Այն, որ դա տեղի չի ունեցել, խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն դեռ ճանապարհ ունի անցնելու, անդամ պետություններն ունեն չքննարկված հարցեր, ու համաձայնության գալու համար ավելին է պահանջվում, քան իրենց թվում է»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակի» իր գործընկերներին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներին հանդիպման է հրավիրել Բեռլինում հոկտեմբերի 19-ին՝ քննակելու «մինսկյան պայմանավորվածությունները» և արևելյան Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։
Անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը նախազգուշացրել է ԵՄ անդամ երկրներին ԴԱԻՇ-ի զինյալների պոտենցյալ սպառնալիքի մասին Իրաքի Մոսուլ քաղաքից։
«Դա այն ընտրակեղծարարությունն է, որ կապված է ուրիշի փոխարեն ապօրինի քվեարկության հետ։ Առաջարկված փոփոխությունների մեխը հենց սա է, այուհետև ընտրողների ստրորագրված ցուցակներն ընտրություններից հետո կսկանավորվեն և կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում, ինչը թույլ կտա աշխարհի ամեն վայրում գտնվող ցանկացած մարդու, դիտորդի, փորձագետի, քննիչի՝ ներբեռնել այդ ցուցակները և համեմատել այնտեղի ստորագրություններն իրականության հետ։ Իհարկե, մենք նախատեսել ենք նման ստուգման արդյունքում ընտրությունները բողոքարկելու և անվավեր ճանաչելու ընթացակարգեր, բայց կարծում եմ՝ ավելի ազդեցիկ է լինելու ցուցակների հրապարակման կանխարգելիչ էֆեկտը»,- նշեց ՀԱԿ ղեկավարը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը մասնակցում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին, որոնց նպատակն է ԴԱԻՇ-ից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրումը, հայտնում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։
«Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքի իրացումն է»:
Բաքուն հուսով է, որ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով եռակողմ համագործակցությունը կշարունակվի։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ։
«Քառօրյայից հետո խոսվում էր այն մասին, թե ԼՂՀ-ում իրավիճակն այնպիսին է, որ կարող է զիջումներ լինեն, ուստի այն, ինչ տեղի է ունենում ԼՂՀ-ում, պետք է լուսաբանվի, որ նման խոսակցություններ չլինեն։ Վերջին 10 տարիների ընթացքում ԼՂՀ-ում տնտեսական աճը միշտ երկնիշ է եղել, այնտեղ հասարակության ու պաշտոնյաների հարաբերություններն այնքան ջերմ են, որ լավ կլինի՝ դա տեղափոխվի նաև Հայաստան»։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կարելի ապագայում բացառել Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը ԵՏՄ-ին, սակայն երկիրը դեռ իրեն վստահ է զգում իր ներկայիս կարգավիճակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ցանկացած օրենսգիրք, ինչքան էլ ինքը լավը լինի, չի կարող ստեղծել մեզ համար միջավայր, որ ինքն իրեն բոլոր խնդիրները լուծվեն ու ընտրախախտումներ չլինեն»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Ըստ Թ. Պողոսյանի՝ միակ ճշմարտությանը համապատասխանող եզրակացությունը երևի սոցիալական ոլորտի ազդեցությունն է. «Որտեղ ասում է՝ չեզոք է լինելու, ինչը երևի մի քիչ ազնիվ լինի, այսինքն՝ ոնց էլ ընտրեք, ժողովուրդ ջան, ձեր սոցիալական կյանքում ոչինչ չի փոխվելու»։
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՀՀ կառավարության նոր ծրագիրը հավակնոտ է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն հիմնված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի վրա՝ այնպես, ինչպես նույն ելույթից էին բխում նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Ե՛վ պարոն Բեգլարյանի, և՛ պարոն Աբրահամյանի տրամադրությունները նորմալ էր, աշխատանքային էր, բարձր էր, և ես չեմ կարծում, որ պետք է հատուկ տրամադրություններին ուշադրություն դարձնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` խոսելով երեկ ՀՀԿ նիստին նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին:
Իրավապաշտպան Amnesty International (AI) կազմակերպությունը նախազգուշացնում է, որ վտանգ կա՝ կապված Մոսուլը Իրաքի կառավարական զորքերի ու շիա զինված զորամիավորումների կողմից ազատագրելիս սուննի բնակչության իրավունքների խախտման հետ։
«Զավեշտն այն է, որ այս ամբիոնից խոսում են մարդիկ, որոնք անգամ Ընտրական օրենսգիրքը չեն կարդացել, օրենքներից տեղյակ չեն, գործընթացները բացարձակապես չեն հասկանում և կուրծք են ծեծում պաշտպանելու քաղաքական մեծամասնությանը՝ արդարացնելու այն զավեշտները, ինչ տեղի էր ունենում ընտրական օրերին»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։