
«Գագիկ Բեգլարյանի կողմից ստեղծվող կուսակցության մասին խոսակցություններն անհիմն են». Հովհաննես Սահակյան

«Ե՛վ պարոն Բեգլարյանի, և՛ պարոն Աբրահամյանի տրամադրությունները նորմալ էր, աշխատանքային էր, բարձր էր, և ես չեմ կարծում, որ պետք է հատուկ տրամադրություններին ուշադրություն դարձնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` խոսելով երեկ ՀՀԿ նիստին նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Գագիկ Բեգլարյանը կուսակցություն է ստեղծում, Հ. Սահակյանը հայտարարեց, որ ինքը նման խոսակցություններ չի լսել.
«Անձամբ ես կարծում եմ և մտածում եմ, որ այդ խոսակցություններն անհիմն են, և որևէ հիմնավոր պատճառ չկա, որպեզի նման գործընթաց սկսեն մեր կուսակից գործընկերները»:
Թե ի՞նչ դերակատարում են նրանք ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Հ. Սահակյանը նշեց, որ ընտրություններին դեռևս 6 ամիս կա, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ մասնակցություն կունենա դրանց. «Դա անշնորհակալ գործ է»: