Մեկ ժամում՝ 150 ասուպ․ հնարավոր կլինի տեսնել ընկնող աստղերի հրավառություն
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը երկնքում տեղի կունենա տարվա ամենառատ ասուպային հոսքերից մեկը՝ Գեմինիդների ասուպային հոսքը։
«Մեկ ժամում՝ 150 ասուպ․ ասուպային հոսքը հնարավոր կլինի տեսնել չբնակեցված տարածքներում և ոչ ամպամած եղանակային պայմանների պարագայում»,- գրում է «РИА Новости»-ի լրատվականը։
Նշենք, որ ասուպային հոսքերը առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրը, տարեկան պտույտի ընթացքում, անցնում է երկնաքարերի կույտերի միջով։ Երկնաքարերը մթնոլորտում այրվում են՝ թողնելով պայծառ հետքեր, որոնք հաճախ անվանում են «ընկնող աստղեր»։
Հավելենք, որ Գեմինիդների ասուպային հոսքը հայտնի է իր պայծառությամբ և ինտենսիվությամբ:

