«Գնդակը ձեր դաշտում է». Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմադիրներին

«Հարգելի գործընկերներ, պայմանագիրը ստորագրված է 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից. Մենք համաձայնագրից չենք շեղվել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ համաձայնագիրն ամբողջովին արտացոլել են այն  նախագծում, որը ներկայացրել են պատգամավորներին. «Կամ դուք չեք կարդում ու ստորագրում եք, կամ էլ այստեղ այլ քաղաքական խաղ եք  խաղում, որը, կարծում եմ, այս խորհրդարանին սազական չէ»։

Դ. Հարությունյանն ընթերցեց իրենց համաձայնագրի այն դրույթները, որոնք արտացոլվել են նախագծի մեջ։ «Ընդունում եմ, որ կարող էիք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկումների, բայց հաշվի առեք՝ խոսքը վերաբերելու է կոմպլեքսային լուծմանը։ Իսկ գնդակը ձեր դաշտում է»,- հայտարարեց Դ. Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս