Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։
«Երբ Նազարբաևը չի գալիս Հայաստան, մենք հասկանում ենք, որ Հայաստանը մինչև վերջ չի պարզել իր հարաբերությունները ՀԱՊԿ գործընկերների հետ։ Հայաստանը չի քննարկում իր խնդիրները բացեիբաց, ՀՀ-ն չի կարողանում հասկացնել իր գործընկերներին, թե ում հետ ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ»։
Միջազգային իրավիճակն ամփոփվելու էր մի ժամանակաշրջանի համար, երբ ՀԱՊԿ Խորհրդում նախագահում էր Հայաստանը, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով վերջինս բառացիորեն կանգնեց պատերազմի նախաշեմին. ապրիլի 2-5-ն Ադրբեջանը ռազմական հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ առաջին օրն ընդհուպ ներթափանցելով Արցախի տարածք, սակայն հաջորդ օրերին դուրս շպրտվելով ելակետային դիրքեր՝ բացառությամբ ԼՂՀ հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան մի քանի դիրքերի, որոնք անցան Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը տեղի է ունենում Գերմանիայի կանցլերի գրասենյակում:
Պերճ Աբգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրել Ֆրեզնո, նրա այցելությունն ակնկալվում է դեկտեմբերին:
Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանում կատարվող ներդրումները 8,7 մլրդ դոլարով կամ 57 տոկոսով նվազել են:
Կառավարության ծրագրով նախատեսվում է պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը, տեղի է ունենալու պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում,քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայութ յունների որակը բարձրացնելու համար ընդլայնվելու են «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերը՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավելով նաև մասնավոր սուբյեկտներին:
«Դրանք տրամաբանական էին, քանի որ գագաթնաժողովը տեղի էր ունենում Երևանում, և Հայաստանը այդ պահին շարունակում էր մնալ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր»:
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ ուղղված հետախուզական գործողությունների արդյունքում 20 անձ է ձերբակալվել:
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խաչատրյանը հայտարարել է ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորմանդական ձևաչափում կայացած բանակցություններից անմիջապես հետո Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։
Ուզբեկստանի արեւելքում վթարի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության ուղղաթիռը, ինչի հետեւանքով 9 մարդ է զոհվել:
Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:
Հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում եղան բազմաթիվ անակնկալներ։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ՝ անսպասալիորեն ցածր ձայներ Գյումրիում, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանին» քվեարկված անակնկալ մեծ թվով ձայներ Վանաձորում։
Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետևյալ անժխտելի իրողությունը:
Հոկտեմբերի 8-ին անցկացվեցին Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ, հայտարարել է Վրաստանի վարչապես Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ մինչ կառավարության նիստն սկսելը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։ Այս մասին ադրբեջանական Report կայքին հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
«Այսօր օրակարագային ամենաարդիական հարցը ինտեգրման խրախուսումն է: Մենք փորձում ենք գտնել լրացուցիչ խթաններ, որոնք կկարողանան բացահայտել ողջ ներուժը և օգնել մեր երկրներին առաջին հերթին խթանել ներքին արտադրանքի աճը: Սա մեր երկրների կառավարությունների համար ամենաարդիական թեման է: Մենք պատրաստել ենք առաջարկ, թե ինչպես այդ ամենն առաջ մղել»,- ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Սարգսյանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Տաշքենդում անցկացվող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժումն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
«Անզգուշությունը ևս բաղկացած է երկու տարատեսակներից՝ դա հանցավոր ինքնավստահությունն է և հանցավոր անփութությունը։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անփութությանը, սա այն դեպքն է, երբ անձը վստահ չէ, որ ինքը սուտ է խոսում, բայց ողջամտորեն ենթադրվում էր, որ նա որոշակի քայլեր պետք է կատարեր իմանալու համար՝ ինքը ճի՞շտ փաստարկներ է ներկայացնում, թե՞ ոչ»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ:
Այսօր Արևելյան Վրաստանում՝ Թբիլիսիից 62 կմ հեռավորության վրա, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիթորինգի գործակալության ներկայացուցիչ Մեգի Կիկալեյշվիլին հայտարարել է, որ փրկարարները Թբիլիսիում արդեն երեք օր է, ինչ ապարդյուն կերպով արջ են որոնում, հայտնում է RIA Novosti-ն։
«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է` ո՞ր դեպքում է դիտավորություն, ո՞ր դեպքում՝ անզգուշություն: Այսինքն` խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որ ամրագրված է օրենսգրքում:
Հոկտեմբերի 21-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը կմեկնի Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը, հայտնում է Reuters-ը։
Թեհրանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների մաքսային մարմինների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են մաքսային ոլորտում համաձայնագիր, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։