Էրդողանի վարչակազմը հերքել է Հնդկաստանի ահաբեկչական հարձակումներին մասնակցության մասին հաղորդագրությունները

Թուրքիայի նախագահի վարչակազմը հերքել է հնդկական լրատվամիջոցների հաղորդագրությունները, ըստ որոնց Անկարան ներգրավված է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին՝ այդ պնդումները «չարամիտ ապատեղեկատվական արշավի» մաս որակելով։

Հնդկական որոշ լրատվամիջոցներ թիրախային հաղորդագրություններ են հրապարակել, որոնք Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները կապում են Թուրքիայի հետ, նշելով, որ Անկարան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։

«Այդ հրապարակումները երկու երկրների միջև հարաբերությունները խաթարելուն ուղղված ապատեղեկատվական արշավի մաս են կազմում»,- РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնից։

Գերատեսչությունում շեշտել են, որ Թուրքիան կտրականապես դատապարտում է ցանկացած ահաբեկչական հարձակում՝ անկախ գտնվելու վայրից կամ մասնակիցներից, և առաջատար դիրք է զբաղեցնում ահաբեկչության դեմ միջազգային պայքարում։

«Թուրքիան ակտիվորեն աջակցում է ՄԱԿ-ի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարությանը և կարևոր դեր է խաղում այդ ոլորտում ՆԱՏՕ-ի քաղաքականության ձևավորման գործում։ Հնդկաստանի կամ այլ երկրների դեմ Թուրքիայի «արմատականացված գործողությունների» մասին մեղադրանքները լիովին անհիմն են  չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս