«Ինչ ուզում ես՝ գրի, եթե տեղամասում գալիս են հանցավոր համագործակցության, կարող են ամեն ինչ էլ անել». Արմեն Ռուստամյան
«Ցանկացած օրենսգիրք, ինչքան էլ ինքը լավը լինի, չի կարող ստեղծել մեզ համար միջավայր, որ ինքն իրեն բոլոր խնդիրները լուծվեն ու ընտրախախտումներ չլինեն»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ այնպես չէ, որ իրենք մտածում են, որ այն, ինչ հաստատում են, բերելու է իրենց ուզած հարցերի իրականացմանը։ Ա. Ռուստամյանի դիտարկմամբ՝ իրենք հնարավորություններ են ստեղծում, գործիքներ են ստեղծում, որ այդ գործիքներն ընտրությունների ժամանակ օգտագործեն։
«Բազմիցս ասել ենք, որ, եթե դուք՝ որպես քաղաքական ուժ, ներկա չեք տեղամասերում, մեկ աչք գոնե չկա, որ այս ամեն ինչին տիրապետում, վերահսկում է, ինչ ուզում ես՝ գրի, եթե գալիս են հանցավոր համագործակցության տեղամասում, կարող են ամեն ինչ էլ անել։ Մարդիկ, ովքեր կողմ են եղել իրենց հայտարարությանը, հիմա այդ հայտարարությանը դեմ են խոսում, ես այդ մարդկանցից չեմ, չեմ կարծում, որ դա լուրջ է. մի բան ստորագրես ու դրան դեմ խոսես»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը։